
Մենք ընկերներով գնացինք Երևանի բուսաբանական այգի: Այնտեղ մենք գնացինք բուսաբանի մոտ: Նա մեզ ցույց տվեց շատ ծառեր և ծաղիկներ, որոնք մենք չգիտեինք, օրինակ՝ խողովակ, որը շատ մեծ ծառ էր և դրա վրա ծաղիկներ էին աճում: Իսկ հետո մենք գնացինք նկարելու բնությունը: Այնտեղ շատ գեղեցիկ էր և արևոտ: Հետո սկսեցինք խաղալ խաղեր ու հավաքել տերևներ, որպեսզի կոլաժ պատրաստենք: Մենք վերադարձանք և սկսեցինք երգել, պարել և խաղալ: Ինձ շատ դուր եկավ այդ օրը:



