Գառնու տաճար

 65 թվականին մեկնում է Հռոմի կայսր Ներոնի մոտ՝ թագադրվելու։ Մինչ այդ Հայաստանում Հռոմի ազդեցությունը վերականգնելու նպատակով պատերազմ սկսվեց (54-63 թվականներ) Պարթևստանի դեմ, որն ավարտվեց հայ-պարթևական ուժերի հաղթանակով։ Հռանդեայի պայմանագրով (64 թվական) որոշվեց, որ հայոց արքա Տրդատ Ա-ն իր թագը ստանալու է Ներոնից։

Հռոմեական զորքերը 59 թվականին գրավել, ավերել ու հրկիզել են Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը։ Ներոնի ցուցումով Կորբուլոնը Տրդատ Ա-ի հետ 64 թվականին ստորագրել է Հռենադայի հաշտության պայմանագիրը, ճանաչել Մեծ Հայքի անկախությունը, իսկ Տրդատին՝ Հայաստանի թագավոր, պայմանով, որ նա մեկնի Հռոմ և թագադրվի Ներոնի ձեռքով։ 65 թվականին Տրդատ Ա-ն իր ընտանիքով՝ կնոջ ու երեխաների, եղբորորդիների, ինչպես և 3 հազար հայ ու պարթև հեծելազորի, շքախմբի և հռոմեական մի հատուկ զորամասի ուղեկցությամբ ցամաքային ճանապարհով ուղևորվում է Հռոմ։ Նրանց ամենուր հանդիսավոր ու փառահեղ ընդունելություն են ցույց տալիս։ Ուղևորության ամբողջ ծախսը (օրական մոտ 200 000 դինար-դրաքմե) վճարում էր Հռոմեական կայսրությունը։

Published by

aregkachatryan

Բարև ձեզ, ես Արեգ Խաչատրյանն եմ։ Ես սիրում եմ նկարել, խաղալ ընկերներիս հետ և գնալ դպրոց։ Ես շատ ընկերասեր եմ և շատ եմ սիրում իմ ընկերներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով