Հաշվետու պատում

Posted on 14 Մայիսի, 2023

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամկետ՝ մայիս
Նպատակ՝ ամփոփել 4-րդ դասարանի ձեռքբերումները

Հարցաշար

Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։

https://aregkachatryan.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab/

Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։

Ինձ ամենաշատը դուր է եկել «Ձոն մայրերին» նախագիծը:

Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․

Ինձ ամենաշատը դուր են եկել ստեղծագործական աշխատանքները:

3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։

Մայրենիի դասընթացի առավելություններից եմ համարում լեզվական և ստեղծագործական աշխատանքները: Դասընթացը շատ հետաքրքիր է անցնում, երբ ուսումնական խաղեր ենք խաղում: Ինձ դուր է գալիս նաև ընթերցանության ժամերը: Մայրենիի դասընթացին ինձ դուր չի գալիս, երբ մենք գիրք տետրով աշխատանք ենք անում:

Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։

Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։

Ղազարոս Աղայան, Ջանի Ռոդարի, Հովհաննես Թումանյան:փթքչ

Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ի/նչ գույն կընտրես։

Ես գույն կտամ այս մայրենիի դասերին կանաչ:

Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։

Մեր դասերն ինձ օգնում են մայրենին ավելի լավ իմանալ և ճիշտ գրել: Դրա համար ես գնահատում եմ տասից ութ միավոր:

Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։

Ես կուզեի, որ ուսումնական խաղերը շատ լինեին: Դրանք ինձ օգնում են ավելի լավ ընկալել մայրենի լեզուն:

5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։

Ես կցանկանամ, որ հինգերորդ դասարանում մենք շատ այցելենք գրողների տուն-թանգարաններ, ավելի շատ կատարենք ստեղծագործական աշխատանքներ, հաճախ խաղանք բառաղաղեր:

Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր։

Քեզ դուր եկած բառազույգը (բառակապակցությունը) ընտրիր որպես վերնագիր և ստեղծագործական պատմություն հորինի՛ր։

ուրախ-ժպիտ

սպիտակ-ամպիկ

տաք-թեյնիկ

շատախոս-թութակ

փոքր-քիթ

ջղային-գլխարկ

Շատախոս թութակը
Մի օր մի թութակ եկավ, նստեց գլխիս ու ես ասացի.

-Գնա՛ այստեղից, անպիստա՛ն: Նա իմ ետևից կրկնեց.

-Գնա՛ ստեղից, անպիստան:

-Մի՛ կրկնիր իմ ետևից.

-Մի՛ կրկնիր իմ ետևից.

-Գնա՛ ասում եմ:

-Գնա ասում եմ:

Մեկ ամիս անցավ իր ետևից կրկնում էր, ու ես, որոշեցի կերը գցել ինձնից հեռու, որ նա գնա ուտելու: Հենց նա սկսեց ուտել, ես թաքնկվեցի ու սկսեցի ուախանալ, թե թութակից ազատվել եմ, բայց հետո տեսա, որ նա գալիս է իմ մոտ: Ես որոշեցի մի վանդակ բերել ու նրան փակել վանդակում, որ իմ ետևից չկրկնի: Տարա ու այդպես շատախոս թութակից ազատվեցի:

Չորրորդ դասարանի Ելքի ստուգատես գործնական աշխատանք

Մենք այսօր Արևմտյան դպրոցի բակում մասնաքցեցինք մաթեմաթիկայի ելք ստուգատեսին: Կատարեցինք գործնական աշխատանքի առաջին կանգառը՝ չափումներ տեղից, հեռացատկ: Մենք կանգնեցինք նախապես գծված հորիզոնական գծի մոտ, սեցինք հեռացատկ կատարելու ժամանակահատվածը և իմ հեռացատկի երկարությունը

Ես 2 վայրկյանում թռել եմ 182սմ=1մ 80սմ

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐՆ ՈՒ ԲԱՀ ԱԽՊԵՐԸ

Մի մարդ իր եղբոր հետ գնացին հեռու երկիր՝ աշխատանք անելու։ Ընկան մի գյուղ։ Տեսան այս գյուղի մարդիկ գործիք չունեն։

— Ախպե՛ր,- ասավ,- իր եղբայրը, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե գործիք չունեք։

— Գործիքն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը և իր եղբայրը որոշեցին ցույց տալ իր կացինն ու բահը, մարդը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը, իսկ իր եղբայրը իր բահով արագ փոս արեց։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը իր եղբոր՝ բահ ախպոր հետ ինչ արին։

Գյուղացիք հավաքվեցին մարդու ու իր եղբոր գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին , կացինն ու բահը ձեռքներից առան։

Կացինն ու բահ առան, որ հերթով անեն իրենց գործերը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին մտած կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Առաջին օրը բահ տարավ մի մարդ։ Բահը վրա բերավ թե չէ՝ պատահաբար մեծ փոս փորեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, բահ ախպերը մի մեծ փորեց։

Բահին եկան նայեցին մտածեցին, եկան հավաքվեցին ոսկի հավաքեցին գահ պատրաստեցին սկսեցին նվերներ բերել ու մինչև իրենց մահ իրեն պաշտպանեցին:

Ստուգատեսային աշխատանք

Կարդա՛ առակները , ընտրի՛ր դրանցից մեկը և գրավոր շարադրի՛ր այն որևէ հերոսի անունից։

Եղոպոս

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց.

-Է՛, բարեկա՜մս,  դու մեզ այդ խորհուրդը  չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և ամբողջը կերավ: Նա այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ, մի ուրիշ աղվես լսեց նրա տնքոցը, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել:  Իմանալով պատահածը,  նա ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձի՛ր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:

Ձկնորսն ու ձկնիկը

Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ որսաց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. “Հիմա՞ր եմ,  ինչ է,  որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով”:

Աղավնին և մրջյունը

«Մի մրջյուն կար, որը ծարավ էր և գնում էր գետ ՝ ջուր խմելու: Սակայն այնտեղ հայտնվելուն պես, նա տարվեց գետի հոսանքով: Մրջյունը խեղդվում էր, երբ մոտակա ծառի ճյուղին նստած աղավնին տեսավ նրան և շտապեց փրկելու:

Փրկվելուց հետո երախտապարտ մրջյունը խոստացավ, որ մի օր կվերադարձնի աղավնու լավությունը։Ժամանակ անցավ։ Մի օր որսորդը հայտնվեց անտառում և տեսնելով նստած աղավնուն ՝ պատրաստեց զենքը, որպեսզի որսա նրան։Այդ պահին մրջյունը, որը մոտակայքում էր։ Նա նկատեց որսորդին և շտապեց կատարել իր խոստումը: Մրջյունը խայթեց որսորդի կրունկը, իսկ նա ցավից ցած նետեց զենքը: Աղավնին առիթն օգտագործեց ու թռչավ, ազատվեց։ Այսպիսով, փոքրիկ մրջյուը փրկեց աղավնու կյանքը»:

Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս–գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ–վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

Ես ամբողջ ունեցվածքս փող դարձրի, ձուլածո ոսկի առա, թաղեցի պատի 
տակ: Ամեն օր գալիս էի նայում ու գնում էի իմ բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ ես ամեն օր գալիս, գնում էի, գլխի ընկավ, 
թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ես եկա, տեսա դատարկ տեղը, վայ-վույ արեցի ու սկսեցպի մազերս փետել: Մի մարդ տեսավ իմ հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից
չէիր օգտվում»:

Ի՞նչ է առակը։ Կարդա՛ հղումով։

Լրացուցիչ աշխատանք

Քո ընտրությամբ որևէ առակ կարդա՛ և ձայնագրի՛ր։ Աշխատանքդ հրապարակի՛ր բլոգումդ։

Մեր հորինուկների անթոլագիայի թվային տարբերակը…

Ինձ շատ դուր եկավ, որ մեր միջոցառումից հետո մեր ընկեր Քրիստինեն նվիրեց մեզ մեր հորինուկների գիրքը: Մեզ այս գիրքը շատ դուր եկավ:

Ահա նաև մեր գրքի թվային տարբերակը՝