Ճամփորդություն դեպի ազգային պատկերասրահ

Մենք դասարանով գնացել էինք Հայաաստանի ազգային պատկերասրահ ,այնտեղ առաջին սենյակում մենք տեսանք որմանկաններ և նկարեցինք, մեզ շատ հետաքրքիր էր, որովհետև այնտեղ կար մեծ ու հին նկարներ, երկրորդ սենյակում մենք նայում էինք իմպրեսիոնիզմի ոճով ստեղծված նկարներ:Նաև հետաքրքիր ուսուցեղական խաղ խաղացինք, պետք է գուշակեինք երաժշտական գործիքները, որից հետո ուսումնասիրեցինք Կոմիտասի կյանքը, հետո նկարեցինք Կոմիտասին քանի որ ռետին չկար շատ ավելի ծիծաղելի եղավ հետո մենք նստեցինք ավտոբուս ու գնացինք դպրոց: Այսպիսի հետաքրքիր ձևով ավարտվեց մեր ճամփորդությունը:

Բարձունքի հաղթահարում

Բջնի, գյուղ Հայաստանի Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք մակերես` 42.81 կմ2։ Գտնվում է Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա։ Հայտնի է իր հանքային ջրով և շատ Պատմամշակութային հուշարձաններով։ Նախնիների մի մասն այստեղ են հաստատվել 1915-1920 թթ.-ին հին Բայազետի Արծափ գյուղից, Վանից և Պոլսից։ 1967 թվականին գյուղում հայտնաբերվել է՝ ածխաթթվական, սիլիկատային, բորային, հիդրոկարբոնատքլորիդային, նատրիումական, ցածր և միջին ջերմաստիճանների հանքային ջուր, որը կապված էր տեկտոնական խախտումների հետ։ ԽՍՀՄ տարիներին գործել է Բջնիի հանքային ջրերի գործարանը, ներկա պահին այն չի գործում։Բջնի բերդ, ռազմական կառույց Հայաստանի Կոտայքի մարզի Բջնի գյուղում։ Գտնվում է Հրազդան գետի կիրճում[2] ավերակները գտնվում են Հրազդան գետի միջին հոսանքում Բջնի գյուղի մոտ։Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է վաղ միջնադարից: Պահլավունի իշխանները X դ. վերաշինել են քարաժայռերի վրա եղած հինավուրց բերդը, այն դարձրել միջնադարյան Հայաստանի հզոր ամրոց և Բագրատունյաց Հայաստանի Անի մայրաքաղաքը հյուսիսից պաշտպանող կարևոր հենակետ: Ամրոցը գյուղը բաժանում է երկու մասի (Մեծ Բջնի և Փոքր Բջնի): Հարավից, արևելքից և մասամբ արևմուտքից ամրոցը պաշտպանված է վերձիգ, անդնդախոր ժայռերով, իսկ հյուսիսից և արևմուտքից՝ կոպտատաշ որձաքարերով և կրաշաղախով կառուցված, կիսաբոլոր աշտարակներով հզորացված պարսպապատերով, որի երկարությունը հասնում է 120 մ: Մուտքը հյուսիսային կողմից է:

Այցելություն Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան

Մենք դասընկերներով ընկեր Քրիստինեի և ընկեր Անիի ուղեկցությամբ այցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան: Թանգարան տանող աստիճանները ճիշտ այնքան են, որքան Թումանյանի տարիքն է եղել: Թանգարանի նախասրահում պատկերված էր Լոռու ձորը՝ լեռներով ու սարերից իջնող առվակներով: Այդտեղ մենք արտասանեցինք «Աղբյուրը» բանաստեղծությունը: Հետո մենք տեսանք, թե որտեղ է ծնվել Հովհաննես Թումանյանը և տեր Թադևոսի եկեղեցին: Մենք նաև տեսանք գետնին պատկերված Սասունցի Դավիթը և պլանշետով մի ծրագրով այնպես արեց ուղեկցողը, որ Սասունցի Դավիթը կանգնի և շարժվի իր ձիով: Հետո տեսանք, որ Հովհաննես Թումանյանը ինչպես է քայլում, թերթ կարդում, բարևում բոլորին: Այնուհետև բարձրացանք երկորդ հարկ, տեսանք վեց սենայկները և իմացանք, որ Հովհաննես Թումանյանը ունեցել է չորս տղա և վեց աղջիկ: Հետո ավտոբուսով վերադարձանք դպրոց:

Այցելություն թատրոն

Այսօր մենք մեր ուսուցչուհու հետ գնացինք թատրոն: Նստեցինք ավտոբուս ու գնացինք թատրոն: Այնեղ մենք տեսանք տարբեր տիկնիկներ: Հեքիաթների հեղինակը Հովհանես Թումանյանն էր: Առաջինը «Գելը» հեքիաթն էր: Թատրոնում  պատրաստած գայլ կար, որով խաղում էին դերասնները: Բոլոր հեքիաթները շատ ծիծաղելի էին: Օրինակ՝ երբ գայլը հարձակվեց գյուղացու վրա, նա չէր նկատել գայլին և ծիծաղելի իրավիճակ ստեղծվեց: Կային հեքիաթներ, որոնք մեզ ծանոթ չէին, բայց նույնպես հետաքրքիր էին: Մենք նաև դիտեցինք «Խելոքն ու հիմարը» հեքիաթը: Մերն օրն անցավ շատ ուրախ ու հետաքրքիր:

«Կախարդական անտառում»


Մենք այսօր գնացել էինք «Կախարդական անտառում»  ներկայացումը դիտելու: Այնտեղ մենք տեսանք ծիծաղելի շնիկին, կատվին, մայրիկին, իր մեծ երեխաներին, արջին, մկնիկներին, չար կախարդին և Ձմեռ պապիկին: Ներկայացումը շատ հետաքրքիր էր: Երբ սկսեց ներկայացումը, մենք տեսանք մայրիկին, որը փնտրում էր իր զավակներին, իսկ կախարդը տարել էր տոնածառը: Ճանապահարին մայրիկը հանդիպեց արջին, որին կախարդել էր կախարդը: Իսկ երբ նրանք գտան կախարդին, կախարդը գերի վերցրեց մայրիկին: Երբ մայրիկը մի լավ գործ էր անում, կախարդը շնորակալ չէր լինում: Ծխնելույզից կատուն թաքուն բերեց կախարդական ցնցուղը, որով նա ջրեց ծառերը, և երեխաները հետ եկան: Նրանցից մեկը ցանցը գցեց պառավին,բայց չկարողացավ նրան բարձրացնել: Նրան օգնության եկան մյուս երեխաները, կատուն, շունը և արջը: Նրանք կախարդին տարան խրճիթ և չթողեցին, որ այնտեղից դուրս գա: Պառավի խրճիթի համար մի կողպեք պատրաստեցին, պառավին փակեցին խրճիթում: Նա այլևս չկարողացավ դուրս գալ այնտեղից: Բարին հաղթեց չարին բոլորի միասնականության շնորհիվ: Հետո եկավ մեր սիրելի Ձմեռ պապին, մեծ երեխաները բերեցին տոնածառը, ու ներկայացումն ավարտվեց:

Այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Ես իմ ընկերների հետ գնացի Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Այնտեղ մենք տեսանք, թե ինչ ձեռագիր է ունեցել Կոմիտասը: Տեսանք նրա նկարները, որոնք նկարել էր Սարյանը, նաև այնտեղ տեսանք՝ ինչ դաշնամուրներ է ունենցել Կոմիտասը, տեսանք նրա գրիչը, որով նա գրել էր: Շատ հետաքրքիր էին նաև  նրա նամակները, որոնք նա գրել էր իր ընկերներին: Տեսանք նկարը, որում Կոմիտասի սաներին և ուսուցիչներին էին: Պատին փակցված էին նրա գրած բանաստեղծություններն ու պատմությունները: Սարյանն ու Կոմիտասը միմյանց չեն տեսել: Իսկ վերջում մենք նայեցինք Կոմիտասի և Սարյանի նկարներին և նկարեցինք Կոմիտասի երաժշտության ներքո: Մեր օրը շատ հետաքրքիր անցավ:

Ճամփորդություն դեպի Երևանի բուսաբանական այգի

Մենք ընկերներով գնացինք Երևանի բուսաբանական այգի: Այնտեղ մենք գնացինք բուսաբանի մոտ: Նա մեզ ցույց տվեց շատ ծառեր և ծաղիկներ, որոնք մենք չգիտեինք, օրինակ՝ խողովակ, որը շատ մեծ ծառ էր և դրա վրա ծաղիկներ էին աճում: Իսկ հետո մենք գնացինք նկարելու բնությունը: Այնտեղ շատ գեղեցիկ էր և արևոտ: Հետո սկսեցինք խաղալ խաղեր ու հավաքել տերևներ, որպեսզի կոլաժ պատրաստենք: Մենք վերադարձանք և սկսեցինք երգել, պարել և խաղալ: Ինձ շատ դուր եկավ այդ օրը:  

Դեպի Ծաղկեվանք

Ես իմ դպրոցի ընկերների հետ գնացի Ծաղկեվանք: Այն քարանձավում փորած վանք է, Հայաստանի Արա լեռան վրա։ Այնտեղ հաղթահարեցինք Ծաղկեվանքի բարձունքը: Ճանապարհին տեսանք քարացած շանը և հովվին: Ծաղկեվանքում  օրհնվեցինք սուրբ ջրով: Ասում են, որ այդ ջուրը հրաշագործ է, առաջացել է, երբ աղջիկն  ընկել է ժայռից և սկսել է լաց լինել: Հետո գնացինք խնձորի այգի, որտեղ  շատ խնձոր կար: Այնտեղ այգեպաննը մեզ խնձոր հյուրասիրեց, հետո մենք նկարեցինք այգեպանի այգին և խաղացինք հետաքրքիր խաղեր: Օրը արևոտ էր և շատ ուրախ անցավ: Ես վերադարձա անմոռանալի տպավորություններով:

Ծաղկեվանք

Kuys varvara.JPG

Ծաղկեվանքը գտնվում է Արա լեռան վրա, Արագածոտնի մարզում[3]։ Մամռոտ վանքի մեջ կա մի աղբյուր, որն ասվում է թե առողջարար հատկություններ ունի, հատկապես տեսողության կապակցությամբ։ Ջրում ցինկի նշանակալի մակարդակ կա, որը օգնում է տեսողության, ինչպես նաև հոդերի և մկանների ջղաձգության դեպքում[4]։ Տեղի բնակիչները դրան «Սուրբ ջուր» են անվանում։

Մարդիկ պատմում են, որ Ծաղիկ անունով մի աղջիկ էր ապրում։ Հայկական իշխաններից մեկը հավանում է նրա գեղեցկությանը և ուզում է փախցնել նրան։ Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար։ Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, որը գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը։

Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը։ Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում։ Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է։ Ծաղկի անվամբ էլ Արայի լեռան վրայի մատուռը կոչվում է իր անունով։ Մատուռի կտուրից կաթող ջուրը համարվում է Ծաղիկի արցունքները։ Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից, հավատալով, որ այն կբուժի իրենց և կենդանիների աչքերը։

Գիտելիքի օրը՝ բարձունքին․Մեր ճամփորդությունը

Մենք սեպտեմբերի մեկին գնացել ենք Սևանա լիճ, այնտեղ է գտնվում  Մաշտոցներ մատուռը։ Մենք մտանք ներս,  մոմ վառեցինք, աղոթեցինք երգեցինք և մայրիկների համար սուրբ ջուր հավաքեցինք, իսկ հետո նշեցինք մեր ընկեր Ալենի ծնուդը, այնտեղ լողացանք և գնացիք տուն։

Շատ ուրախ օր ունեցանք։