Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր։

Քեզ դուր եկած բառազույգը (բառակապակցությունը) ընտրիր որպես վերնագիր և ստեղծագործական պատմություն հորինի՛ր։

ուրախ-ժպիտ

սպիտակ-ամպիկ

տաք-թեյնիկ

շատախոս-թութակ

փոքր-քիթ

ջղային-գլխարկ

Շատախոս թութակը
Մի օր մի թութակ եկավ, նստեց գլխիս ու ես ասացի.

-Գնա՛ այստեղից, անպիստա՛ն: Նա իմ ետևից կրկնեց.

-Գնա՛ ստեղից, անպիստան:

-Մի՛ կրկնիր իմ ետևից.

-Մի՛ կրկնիր իմ ետևից.

-Գնա՛ ասում եմ:

-Գնա ասում եմ:

Մեկ ամիս անցավ իր ետևից կրկնում էր, ու ես, որոշեցի կերը գցել ինձնից հեռու, որ նա գնա ուտելու: Հենց նա սկսեց ուտել, ես թաքնկվեցի ու սկսեցի ուախանալ, թե թութակից ազատվել եմ, բայց հետո տեսա, որ նա գալիս է իմ մոտ: Ես որոշեցի մի վանդակ բերել ու նրան փակել վանդակում, որ իմ ետևից չկրկնի: Տարա ու այդպես շատախոս թութակից ազատվեցի:

ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐՆ ՈՒ ԲԱՀ ԱԽՊԵՐԸ

Մի մարդ իր եղբոր հետ գնացին հեռու երկիր՝ աշխատանք անելու։ Ընկան մի գյուղ։ Տեսան այս գյուղի մարդիկ գործիք չունեն։

— Ախպե՛ր,- ասավ,- իր եղբայրը, ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե գործիք չունեք։

— Գործիքն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։

Մարդը և իր եղբայրը որոշեցին ցույց տալ իր կացինն ու բահը, մարդը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը, իսկ իր եղբայրը իր բահով արագ փոս արեց։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․

— Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը իր եղբոր՝ բահ ախպոր հետ ինչ արին։

Գյուղացիք հավաքվեցին մարդու ու իր եղբոր գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին , կացինն ու բահը ձեռքներից առան։

Կացինն ու բահ առան, որ հերթով անեն իրենց գործերը։

Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։

Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին մտած կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։

Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։

— Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։  Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։

Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։

Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։

Առաջին օրը բահ տարավ մի մարդ։ Բահը վրա բերավ թե չէ՝ պատահաբար մեծ փոս փորեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։

— Տո՛, եկե՛ք, եկե՛ք, բահ ախպերը մի մեծ փորեց։

Բահին եկան նայեցին մտածեցին, եկան հավաքվեցին ոսկի հավաքեցին գահ պատրաստեցին սկսեցին նվերներ բերել ու մինչև իրենց մահ իրեն պաշտպանեցին:

Ստուգատեսային աշխատանք

Կարդա՛ առակները , ընտրի՛ր դրանցից մեկը և գրավոր շարադրի՛ր այն որևէ հերոսի անունից։

Եղոպոս

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց և սկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց.

-Է՛, բարեկա՜մս,  դու մեզ այդ խորհուրդը  չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր:

Տռզած աղվեսը

Քաղցած աղվեսը ծառի փչակում հաց ու միս գտավ, որ հովիվներն էին թողել: Ներս սողաց և ամբողջը կերավ: Նա այնքան տռզեց, որ էլ չկարողացավ դուրս գալ. մի գլուխ ախ ու վախ էր անում ու տնքում: Մեկ էլ, մի ուրիշ աղվես լսեց նրա տնքոցը, մոտեցավ ու հարցրեց` հը՛, ի՞նչ է պատահել:  Իմանալով պատահածը,  նա ասաց. «Հիմա դու մի ճար ունես. դարձի՛ր նույնը, ինչ ներս մտնելուց առաջ էիր և դուրս կգաս»:

Ձկնորսն ու ձկնիկը

Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ որսաց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ախր ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. “Հիմա՞ր եմ,  ինչ է,  որ ձեռքիս որսը բաց թողնեմ և ապրեմ ունայն հույսով”:

Աղավնին և մրջյունը

«Մի մրջյուն կար, որը ծարավ էր և գնում էր գետ ՝ ջուր խմելու: Սակայն այնտեղ հայտնվելուն պես, նա տարվեց գետի հոսանքով: Մրջյունը խեղդվում էր, երբ մոտակա ծառի ճյուղին նստած աղավնին տեսավ նրան և շտապեց փրկելու:

Փրկվելուց հետո երախտապարտ մրջյունը խոստացավ, որ մի օր կվերադարձնի աղավնու լավությունը։Ժամանակ անցավ։ Մի օր որսորդը հայտնվեց անտառում և տեսնելով նստած աղավնուն ՝ պատրաստեց զենքը, որպեսզի որսա նրան։Այդ պահին մրջյունը, որը մոտակայքում էր։ Նա նկատեց որսորդին և շտապեց կատարել իր խոստումը: Մրջյունը խայթեց որսորդի կրունկը, իսկ նա ցավից ցած նետեց զենքը: Աղավնին առիթն օգտագործեց ու թռչավ, ազատվեց։ Այսպիսով, փոքրիկ մրջյուը փրկեց աղավնու կյանքը»:

Ժլատը

Մի ժլատ մարդ իր ամբողջ ունեցվածքը փող դարձրեց, ձուլածո ոսկի առավ, թաղեց պատի տակ: Ամեն օր գալիս նայում էր ու գնում իր բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ սա ամեն օր գալիս–գնում է, գլխի ընկավ, թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ժլատը եկավ, տեսավ դատարկ տեղը, վայ–վույ դրեց ու սկսեց մազերը փետել: Մի մարդ տեսավ նրա հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից չէիր օգտվում»:

Ես ամբողջ ունեցվածքս փող դարձրի, ձուլածո ոսկի առա, թաղեցի պատի 
տակ: Ամեն օր գալիս էի նայում ու գնում էի իմ բանին: Մոտակայքում աշխատող մարդկանցից մեկը տեսավ, որ ես ամեն օր գալիս, գնում էի, գլխի ընկավ, 
թե ինչն ինչոց է ու ոսկին գողացավ: Երբ ես եկա, տեսա դատարկ տեղը, վայ-վույ արեցի ու սկսեցպի մազերս փետել: Մի մարդ տեսավ իմ հուսահատությունը, եղելությունն իմացավ ու ասաց. «Իզուր ես տխրում, ոսկու տեղը մի քար դիր և պատկերացրու, որ ոսկի է, մեկ է, դու նրանից
չէիր օգտվում»:

Ի՞նչ է առակը։ Կարդա՛ հղումով։

Լրացուցիչ աշխատանք

Քո ընտրությամբ որևէ առակ կարդա՛ և ձայնագրի՛ր։ Աշխատանքդ հրապարակի՛ր բլոգումդ։

Վազքի և հեծանվավարության ստուգատես

Մենք շատ ենք սիրում հեծանվավարությունը: Մենք վազքի և հեծանվավարության ստուգատեսին գնում էինք իրար հետևից, հավասար: Մենք գնում էինք հավասար, որովհետև պետք է այնպես անենք, որ ոչ ոք շարքից դուրս չգա: Մենք շատ լավ ենք վարում հեծանիվ ու արագ: Ես սիրում եմ քշել հեծանիվ ամեն տեղ, բայց ամենաշատը սիրում եմ քշել վայրէջքով: Մեր հեծանվավարության և լողի դասատուն Քրիստինա Հարությունյանն է, որը շատ բարի է և համբերատար, մեզ օգտակար խորհուրդներ է տալիս:

Լողի ստուգատես

Մեր լողի ստուգատեսը շատ հավես էր, մենք լողում էինք շատ արագ: Մենք լողում էինք թևալող և թիկնալող, ամեն մեկից՝ երեք անգամ: Ես ավելի արագ թևալողով եմ լողում: Բայց ավելի հանգիստ ու հավես է թիկնալողը: Մենք ընդհանրապես սիրում ենք լողալ, միշտ մրցում ենք միմյանց հետ: Լողալը իմ կարծիքով շատ օգտակար է: Լողի օրերին ես ամբողջ օրը ինձ շատ լավ եմ զգում:

Ձմեռային ճամբարի ամփոփում

Ես ձմեռը շատ եմ սիրում, բայց ավելի շատ սիրում եմ մեր դպրոցի ձմռան ճամբարը, որովհետև ամբողջ հունվար ամիսը շատ հավես է անցնում: Ես միայն շատ եմ ափսոսում , որ հիվանդ էի և չկարողացա մասնակցել ճամփորդությանը: բայց ոչինչ, մենք՝ սեբաստացիներս շատ ենք ճամփորդում և դեռ շատ ճամփորդություններ են ինձ սպասում:

Իմ սիրած ձմեռային սպորտաձևը. դահուկացատկ.

Իմ նպատակը

«Քեռի Ֆեոդորը»

Խնդիր

Խրձիկ տիկնիկներ

Ճամբարային երրորդ շաբաթվա ամփոփում

Մենք մաթեմատիկական խաղեր ենք խաղացել, սեղանի հավես խաղեր էլ ենք խաղացել, դդումով էստաֆետային խաղեր ենք խաղացել և բնագիտական փորձեր ենք արել, իսկ այսօր ես կուբիկ-ռուբիկ հավքել սովորեցրի 2.2 դասարանին : Ափսոսոս ես հիվանդացա և չկարողացամասնակցել ճամփորդությանը Շատ հավես շաբաթ անցավ: