Վարպետության պարապմունք լրագրող , Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ Վովա Արզումանյանի հետ

Возможно, это изображение 12 человек, ребенок, люди стоят и люди сидят

Մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին (2022 թ.) Արևմտյան դպրոցի վերնատանը հանդիպեցինք արեմտահայերենի մասնագետ, «Առավոտ» օրաթերթի և համանուն կայքի կրթամշակութային բաժնի լրագրող, «Վարդանանք թերթի», «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, «Ղիշա » հրատարակչության հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության և Արցախի գրողների միության անդամ, գրող Վովա Արզումանյանի հետ: Նա շատ բարձրահասակ էր: Մենք նրան հարցեր տվեցինք, և նա բոլորիս պատասխանեց: Նա նաև ցույց տվեց այն գրքերը, որոնք նա գրել էր ու լրագրական թղթերը, որտեղ կային նաև երեխաների համար խաղեր: Մենք լուսանկարվեցինք ու նվիրեցինք նրան մեր Արևմտյան դպրոցի պատրաստած գինին, որի վրա մենք նկարել էինք: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ:

Возможно, это изображение 8 человек и в помещении
Возможно, это изображение 7 человек, ребенок, люди сидят и люди стоят

Անակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Մայիսյան 17-րդ հավաք

Օրը` մայիսի 24

Ժամը` 12

Վայրը` Արևմտյան դպրոցի Վերնատուն

Մասնակիցներ` 3.2 դասարանի սովորողներ, լրագրությամբ, կինո-թատրոնով և արևմտահայերենով հետաքրքրվողներ

Մեդիալրագրության, լրագրության հմտությունների զարգացում, դերասանական վարպետություն, գրքի հրատարակման ընթացքի մասին տեղեկություններ…Մեր հյուրն է արևմտահայերենի մասնագետ,  լրագրող, «Գրական Արցախ»  պարբերականի խմբագիր, «Ղիշա» հրատարակչության հիմնադիր տնօրեն,  Հայաստանի գրողների միության  և Արցախի գրողների միության անդամ  , գրող Վովա Արզումանյանը:

Continue reading Անակակիցներին». Վարպետության դաս Վովա Արզումանյանի կողմից

Երկրի օրը

Ապրիլի 22-ը երկրի օրն է: Այսօր մեր դասարանով զբաղվեցինք միջավայրի խնամքի աշխատանքներով և մեր դպրոցի սիրուն ու մեծ այգում տնկեցին ծառեր ու ծաղիկներ: Մենք փոս փորեցինք, դրեցինք ծառերն ու ծաղիկները դրանց մեջ, օրհնանքներ ասացինք, որ լավ աճեն: Վանիկ պապը օգնեց փոս փորենք, մեծ քարեր հանեց և այլ լավ բաներ արեց: Մենք տնկեցինք յասամաններ, բաղեղ, տույա, խնձորենի և այլ բաներ: Հետո եկանք դասարան ու հիմա պատմում ենք մեր բլոգներում:

Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Մենք նշում ենք Սուրբ Հարության տոնն: Մենք գնում ենք եկեղեցի, այնտեղ մոմ ենք վառում և հետ գալիս տուն: Հետո մենք ներկում ենք ձվեր ու կռվացնում: Ում ձուն ջարդվում է, նա իր ձուն ուտում է: Ում ձուն վերջում մնում է, նա հաղթում է: