Վազքի և հեծանվավարության ստուգատես

Մենք շատ ենք սիրում հեծանվավարությունը: Մենք վազքի և հեծանվավարության ստուգատեսին գնում էինք իրար հետևից, հավասար: Մենք գնում էինք հավասար, որովհետև պետք է այնպես անենք, որ ոչ ոք շարքից դուրս չգա: Մենք շատ լավ ենք վարում հեծանիվ ու արագ: Ես սիրում եմ քշել հեծանիվ ամեն տեղ, բայց ամենաշատը սիրում եմ քշել վայրէջքով: Մեր հեծանվավարության և լողի դասատուն Քրիստինա Հարությունյանն է, որը շատ բարի է և համբերատար, մեզ օգտակար խորհուրդներ է տալիս:

Լողի ստուգատես

Մեր լողի ստուգատեսը շատ հավես էր, մենք լողում էինք շատ արագ: Մենք լողում էինք թևալող և թիկնալող, ամեն մեկից՝ երեք անգամ: Ես ավելի արագ թևալողով եմ լողում: Բայց ավելի հանգիստ ու հավես է թիկնալողը: Մենք ընդհանրապես սիրում ենք լողալ, միշտ մրցում ենք միմյանց հետ: Լողալը իմ կարծիքով շատ օգտակար է: Լողի օրերին ես ամբողջ օրը ինձ շատ լավ եմ զգում: