Դեպի Ծաղկեվանք

Ես իմ դպրոցի ընկերների հետ գնացի Ծաղկեվանք: Այն քարանձավում փորած վանք է, Հայաստանի Արա լեռան վրա։ Այնտեղ հաղթահարեցինք Ծաղկեվանքի բարձունքը: Ճանապարհին տեսանք քարացած շանը և հովվին: Ծաղկեվանքում  օրհնվեցինք սուրբ ջրով: Ասում են, որ այդ ջուրը հրաշագործ է, առաջացել է, երբ աղջիկն  ընկել է ժայռից և սկսել է լաց լինել: Հետո գնացինք խնձորի այգի, որտեղ  շատ խնձոր կար: Այնտեղ այգեպաննը մեզ խնձոր հյուրասիրեց, հետո մենք նկարեցինք այգեպանի այգին և խաղացինք հետաքրքիր խաղեր: Օրը արևոտ էր և շատ ուրախ անցավ: Ես վերադարձա անմոռանալի տպավորություններով:

Published by

aregkachatryan

Բարև ձեզ, ես Արեգ Խաչատրյանն եմ։ Ես սիրում եմ նկարել, խաղալ ընկերներիս հետ և գնալ դպրոց։ Ես շատ ընկերասեր եմ և շատ եմ սիրում իմ ընկերներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով