Դահուկացատկ ցատկահարթակից

Ձմեռային սպորտաձևերը առավել տարածված են այն երկրներում, որտեղ ձմեռն ավելի երկար է տևում։ Դահուկացատկը ներառում է հատուկ սարքավորված ցատկահարթակից դահուկներով ցատկը։ Այս սպորտաձևը ծնունդ է առել Նորվեգիայում, ուր լեռներից սահելով մրցելու տարածված ժողովրդական սովորություն կար։ Աշխարհի Գավաթի մրցածրագրում ներառվում է «Չորս ցատկահարթակների մրցաշար»-ի մրցումները, որոնք անցկացվում են ամանորյա տոների ժամանակ՝ դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը, հատուկ կանոններով։ Ցատկի տեխնիկան իր մեջ ենթադրում է՝ թափավազք, պոկում հարթակից, թռիչք և վայրէջք։ Ցատկահարթակից թռիչքները այն 6 սպորտաձևերից մեկն է, որոնք մտնում են ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրի մեջ (գեղասահքի, դահկավազքի, հոկեյի, դահուկային երկամարտի և չմշկավազքի շարքում): Դահուկորդի թռիչքի բարձրությունը հարթակից պոկվելուց հետո կազմում է 5-8 մետր։ Օլիմպիական ոսկե մեդալների քանակությամբ ռեկորդը ցատկահարթակից դահկացատկի պատմության մեջ կիսում են ֆինն Մաթթի Նյուկյանենը և շվեյցարացի Սիմոն Ամմանը՝ 4-ական։ Անհատական դիսցիպլիններում աշխարհի առաջնություններին ամենաշատ քանակությամբ հաղթանակներ գրանցել է լեհ Ադամ Մալիշը։  

Published by

aregkachatryan

Բարև ձեզ, ես Արեգ Խաչատրյանն եմ։ Ես սիրում եմ նկարել, խաղալ ընկերներիս հետ և գնալ դպրոց։ Ես շատ ընկերասեր եմ և շատ եմ սիրում իմ ընկերներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով