Իմ մասին

Ես Արեգ Խաչատրյանն եմ։ Ես ծնվել եմ Երևանում՝  2013-թվականի օգոստոսի 5-ին:  Ես 8 տարեկան եմ:  Սիրում եմ ստեղծագործել,  լուծել մաթեմատիկական խնդիրներ, ճամփորդել, լողալ, գրքեր կարդալ և խաղալ ընկերներիս հետ։ Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Արևմտյան դպրոցի  3.2 դասարանում:  Ես դառնալու եմ ծրագրավորող: Իմ սիրելի գույնը կարմիրն է, ես ազատ ժամանակ օգնում եմ մայրիկիս:

Իմ և իմ նախասիրությունների մասին ավելի շատ բան կիմանաք , եթե այցելեք իմ բլոգ.: Ահա բլոգիս հղումը՝ https://aregkachatryan.edublogs.org/

«Ես ինչ կուզեի, որ լիներ մեր գորգի տակ»

Ամռանը՝ մի արևոտ օր ես որոշեցի արևը տանել տուն և պահել գորգի տակ: Քանի որ արևը ջերմացնում է բոլորին, ես որոշեցի նկարել մի մեծ արև և թաքցնել գորգի տակ: Անցավ ժամանակ, և ես մոռացա իմ թաքցրած նկարի մասին: Եկավ աշունը, օրերը մռայլվեցին, դարձան անձրևոտ ու անարև: Ես հիշեցի իմ նկարած արևի մասին, բարձրացրի գորգը ու զարմացա: Արևը ոչ թե նկարած էր, այլ իսկական: Ես շատ ուրախացա, որովհետև իմ արևը կարող էր ջերմացնել ու լուսավորել ամբողջ աշխարհը:

Մի օր մի մարդ ուզեց ճամփորդել դեպի Լապլանդիա, և երբ բոլորը քնեցին, նա վերցրեց իր կախարդական սահնակը և գնաց: Ճանապարհին նա զգաց, որ քաղցած է և կանգնեց: Սկզբում կրակ վառեց, հետո գնաց սունկ հավաքելու: Հանկարծ նկատեց հինգ սունկ, պոկեց, կերավ ու կշտացավ, իսկ հետո իր կախարդական սահնակով թռավ և հասավ Լապլանդիա:

Խեղճ պառավը

Մի պառավ երեք խուլ այծ է ունենում: Մի օր պառավը կորավ: Նա գոռաց, բայց իր խուլ այծերը չլսեցին: Խեղճ պառավը գնաց, գնաց, հասավ մի մեծ անտառի: Այնտեղ նա սնկեր և ծաղիկներ տեսավ, հետո տարօրինակ ձայներ լսվեցին: Նա տեսավ մի մեծ արջ: Արջը մեծ փեթակ էր տեսել և ուզում էր մեղուների պատրաստած մեղրը ուտել: Փեթակը ծառի վրա էր: Երբ մեղրը վերցրեց, պառավը մի չոր ճյուղ տրորեց, և բարձր ձայն լսվեց: Արջը գնաց, որ տեսնի, թե որտեղից է գալիս ձայնը, տեսավ պառավին: Պառավն արջին խաբեց ու շարունակեց իր ճանապարհը: Հետո նա լսեց այծերի ձայնը: Գնաց տեսավ, որ իր այծերը արջի մոտ են: Նա շատ ուրախացավ, բոլորին բերեց տուն, ընկերացավ նաև մեծ արջի հետ և ապրեց հաջողակ ու երջանիկ:

Published by

aregkachatryan

Բարև ձեզ, ես Արեգ Խաչատրյանն եմ։ Ես սիրում եմ նկարել, խաղալ ընկերներիս հետ և գնալ դպրոց։ Ես շատ ընկերասեր եմ և շատ եմ սիրում իմ ընկերներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով