Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Տրված բառերի դիմաց ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր գրիր։

Քեզ դուր եկած բառազույգը (բառակապակցությունը) ընտրիր որպես վերնագիր և ստեղծագործական պատմություն հորինի՛ր։

ուրախ-ժպիտ

սպիտակ-ամպիկ

տաք-թեյնիկ

շատախոս-թութակ

փոքր-քիթ

ջղային-գլխարկ

Շատախոս թութակը
Մի օր մի թութակ եկավ, նստեց գլխիս ու ես ասացի.

-Գնա՛ այստեղից, անպիստա՛ն: Նա իմ ետևից կրկնեց.

-Գնա՛ ստեղից, անպիստան:

-Մի՛ կրկնիր իմ ետևից.

-Մի՛ կրկնիր իմ ետևից.

-Գնա՛ ասում եմ:

-Գնա ասում եմ:

Մեկ ամիս անցավ իր ետևից կրկնում էր, ու ես, որոշեցի կերը գցել ինձնից հեռու, որ նա գնա ուտելու: Հենց նա սկսեց ուտել, ես թաքնկվեցի ու սկսեցի ուախանալ, թե թութակից ազատվել եմ, բայց հետո տեսա, որ նա գալիս է իմ մոտ: Ես որոշեցի մի վանդակ բերել ու նրան փակել վանդակում, որ իմ ետևից չկրկնի: Տարա ու այդպես շատախոս թութակից ազատվեցի:

Published by

aregkachatryan

Բարև ձեզ, ես Արեգ Խաչատրյանն եմ։ Ես սիրում եմ նկարել, խաղալ ընկերներիս հետ և գնալ դպրոց։ Ես շատ ընկերասեր եմ և շատ եմ սիրում իմ ընկերներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով