Փայտփորիկի մասին

Հայաստանի անտառներում բնակվում է 7 տեսակ՝ կանաչ, խայտաբղետ, սև, միջին, սիրիական, սպիտակամեջք փայտփորները և վիզգցուկը (վերջին 4-ի կենսակերպն ուսումնասիրված է մասնակի)։ Ծառերի փչակներում ապրող անտառային թռչուններ են։Փայտփորիկները փոքր կամ միջին չափսերի թռչուններ են, որոնք վարում են իրենց կյանքը ծառերի վրա։ Նրանք սնվում են ծառերի վրայի որդերով և միջատներով, իրենց սուր կտուցի շնորհիվ։ Հիմնականում լինում են սև ու սպիտակ, կարող է հանդիպել նաև կարմիրը։ Կարևոր է ասել, որ փայտփորիկները շատ օգտակար են բնության համար, քանի որ ոչնչացնում են վնասակար միջատների։ Տարածված են Եվրոպայում և Ասիայում։ Հայաստանում հիմնականում հանդիպում են Լոռվա, Տավուշի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի անտառային շրջաններում։ Բնակվում են լայնատերև անտառներում՝ բարձրաբուն ծառերի պարտադիր առկայությամբ։ Տարեկան ձվադրում է մեկ անգամ, ապրիլի սկզբին։ Դնում են 1-9, սովորաբար, 4-6 ձու։ Զարգացումը՝ 12-14 օր։ Նրանց ձվերը կարող են լինել 5-7 հատ և ունենա սպիտակ գունավորում։ Հայաստանի տարածքում հանդիպում են խայտաբղետ և սիրիական փայտփորիկներ։

Published by

aregkachatryan

Բարև ձեզ, ես Արեգ Խաչատրյանն եմ։ Ես սիրում եմ նկարել, խաղալ ընկերներիս հետ և գնալ դպրոց։ Ես շատ ընկերասեր եմ և շատ եմ սիրում իմ ընկերներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով