Վարպետության պարապմունք լրագրող , Հայաստանի և Արցախի գրողների միության անդամ Վովա Արզումանյանի հետ

Возможно, это изображение 12 человек, ребенок, люди стоят и люди сидят

Մայիսի 24-ին՝ ժամը 12:00-ին (2022 թ.) Արևմտյան դպրոցի վերնատանը հանդիպեցինք արեմտահայերենի մասնագետ, «Առավոտ» օրաթերթի և համանուն կայքի կրթամշակութային բաժնի լրագրող, «Վարդանանք թերթի», «Գրական Արցախ» պարբերականի գլխավոր խմբագիր, «Ղիշա » հրատարակչության հիմնադիր տնօրեն, Հայաստանի գրողների միության և Արցախի գրողների միության անդամ, գրող Վովա Արզումանյանի հետ: Նա շատ բարձրահասակ էր: Մենք նրան հարցեր տվեցինք, և նա բոլորիս պատասխանեց: Նա նաև ցույց տվեց այն գրքերը, որոնք նա գրել էր ու լրագրական թղթերը, որտեղ կային նաև երեխաների համար խաղեր: Մենք լուսանկարվեցինք ու նվիրեցինք նրան մեր Արևմտյան դպրոցի պատրաստած գինին, որի վրա մենք նկարել էինք: Հանդիպումը շատ հետաքրքիր անցավ:

Возможно, это изображение 8 человек и в помещении
Возможно, это изображение 7 человек, ребенок, люди сидят и люди стоят

Վազքի և հեծանվավարության ստուգատես

Մենք շատ ենք սիրում հեծանվավարությունը: Մենք վազքի և հեծանվավարության ստուգատեսին գնում էինք իրար հետևից, հավասար: Մենք գնում էինք հավասար, որովհետև պետք է այնպես անենք, որ ոչ ոք շարքից դուրս չգա: Մենք շատ լավ ենք վարում հեծանիվ ու արագ: Ես սիրում եմ քշել հեծանիվ ամեն տեղ, բայց ամենաշատը սիրում եմ քշել վայրէջքով: Մեր հեծանվավարության և լողի դասատուն Քրիստինա Հարությունյանն է, որը շատ բարի է և համբերատար, մեզ օգտակար խորհուրդներ է տալիս:

Լողի ստուգատես

Մեր լողի ստուգատեսը շատ հավես էր, մենք լողում էինք շատ արագ: Մենք լողում էինք թևալող և թիկնալող, ամեն մեկից՝ երեք անգամ: Ես ավելի արագ թևալողով եմ լողում: Բայց ավելի հանգիստ ու հավես է թիկնալողը: Մենք ընդհանրապես սիրում ենք լողալ, միշտ մրցում ենք միմյանց հետ: Լողալը իմ կարծիքով շատ օգտակար է: Լողի օրերին ես ամբողջ օրը ինձ շատ լավ եմ զգում:

«Երկու դարձվացք մեկ ասացվածք

Այսօր դասարանում հետաքրքիր խաղ-դաս արեցինք: Փորձեցինք մեր իմացած դարձվածքները միացնել այնպես, որ ասացվածք ստացվի:

Ահա մեր հորինած դարձվածքները

Ականջը կախ լինի, ոտքը քարին կդիպչի: Եթե լսող  չլինի, ինքն իրեն կվնասի:     

Ականջդ կշոյի, գլուխդ կլվա: Քեզ կգովի, հետո էլ հարցերդ կլուծի:

Աղը՝ թաց, բեռը՝ թեթև: Եթե խելք չունես, հոգս էլ չի ունենա:

Ես նկարել եմ մեր հորինած ասացվածքներից:

 

Խոսենք հայերեն

Դաժե-նույնիսկ

զաժիգալկա-կրակիչ

գրուպա-խումբ

գրեբ-զինանշան

բոշկա-տակառ

բոքս-բռցքամարտ

բալկոն-պատշգամբ

բալետ-թատերապար

բագաժնիկ-պահատեղ

բակտերիա-մանրէ

զակազ-պատվեր

լյուստրա-ջահ

Իմ մասին

Ես Արեգ Խաչատրյանն եմ։ Ես ծնվել եմ Երևանում՝  2013-թվականի օգոստոսի 5-ին:  Ես 8 տարեկան եմ:  Սիրում եմ ստեղծագործել,  լուծել մաթեմատիկական խնդիրներ, ճամփորդել, լողալ, գրքեր կարդալ և խաղալ ընկերներիս հետ։ Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի » կրթահամալիրի Արևմտյան դպրոցի  3.2 դասարանում:  Ես դառնալու եմ ծրագրավորող: Իմ սիրելի գույնը կարմիրն է, ես ազատ ժամանակ օգնում եմ մայրիկիս:

Իմ և իմ նախասիրությունների մասին ավելի շատ բան կիմանաք , եթե այցելեք իմ բլոգ.: Ահա բլոգիս հղումը՝ https://aregkachatryan.edublogs.org/

«Ես ինչ կուզեի, որ լիներ մեր գորգի տակ»

Ամռանը՝ մի արևոտ օր ես որոշեցի արևը տանել տուն և պահել գորգի տակ: Քանի որ արևը ջերմացնում է բոլորին, ես որոշեցի նկարել մի մեծ արև և թաքցնել գորգի տակ: Անցավ ժամանակ, և ես մոռացա իմ թաքցրած նկարի մասին: Եկավ աշունը, օրերը մռայլվեցին, դարձան անձրևոտ ու անարև: Ես հիշեցի իմ նկարած արևի մասին, բարձրացրի գորգը ու զարմացա: Արևը ոչ թե նկարած էր, այլ իսկական: Ես շատ ուրախացա, որովհետև իմ արևը կարող էր ջերմացնել ու լուսավորել ամբողջ աշխարհը:

Մի օր մի մարդ ուզեց ճամփորդել դեպի Լապլանդիա, և երբ բոլորը քնեցին, նա վերցրեց իր կախարդական սահնակը և գնաց: Ճանապարհին նա զգաց, որ քաղցած է և կանգնեց: Սկզբում կրակ վառեց, հետո գնաց սունկ հավաքելու: Հանկարծ նկատեց հինգ սունկ, պոկեց, կերավ ու կշտացավ, իսկ հետո իր կախարդական սահնակով թռավ և հասավ Լապլանդիա:

Խեղճ պառավը

Մի պառավ երեք խուլ այծ է ունենում: Մի օր պառավը կորավ: Նա գոռաց, բայց իր խուլ այծերը չլսեցին: Խեղճ պառավը գնաց, գնաց, հասավ մի մեծ անտառի: Այնտեղ նա սնկեր և ծաղիկներ տեսավ, հետո տարօրինակ ձայներ լսվեցին: Նա տեսավ մի մեծ արջ: Արջը մեծ փեթակ էր տեսել և ուզում էր մեղուների պատրաստած մեղրը ուտել: Փեթակը ծառի վրա էր: Երբ մեղրը վերցրեց, պառավը մի չոր ճյուղ տրորեց, և բարձր ձայն լսվեց: Արջը գնաց, որ տեսնի, թե որտեղից է գալիս ձայնը, տեսավ պառավին: Պառավն արջին խաբեց ու շարունակեց իր ճանապարհը: Հետո նա լսեց այծերի ձայնը: Գնաց տեսավ, որ իր այծերը արջի մոտ են: Նա շատ ուրախացավ, բոլորին բերեց տուն, ընկերացավ նաև մեծ արջի հետ և ապրեց հաջողակ ու երջանիկ:

Սուրբ Հարության տոնն իմ ընտանիքում

Մենք նշում ենք Սուրբ Հարության տոնն: Մենք գնում ենք եկեղեցի, այնտեղ մոմ ենք վառում և հետ գալիս տուն: Հետո մենք ներկում ենք ձվեր ու կռվացնում: Ում ձուն ջարդվում է, նա իր ձուն ուտում է: Ում ձուն վերջում մնում է, նա հաղթում է: